Իրաքում ՀՀ դեսպանն այցելել է Բասրա քաղաք
ՀասարակությունԻրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանն այցելել է Բասրա: Այս մասին տեղեկացանք Բասրայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից: Երեկոյան դեսպանն այցելել է Բասրայի Ս. Աստվածածին հայկական եկեղեցի, որտեղ նրան դիմավորել են Բասրայի հոգևոր հովիվ Տ. Պետրոս աբեղա Ազարյանը, Թաղական խորհրդի ատենապետ Խաժակ Վարդանյանը ատենադպիր Նովակ Պետրոսյանը: Այցելությունից հետո դեսպան Գրիգորյանը Բասրայի հայ երիտասարդական միության սրահում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի հետ, որի ընթացքում պատասխանել է համայնքի անդամների հարցերին:
Դեսպանը նաև այցելել է Բասրայի հայկական դպրոց, որից հետո հանդիպումներ է ունեցել Բասրայի նահնագապետի և ավագանու խորհիդ նախագահի հետ: