«Էրեբունի» օդանավակայանը Ռուսաստանի օրվա առիթով զինվորական շքերթի հսկայական հարթակ էր
ՀասարակությունՄի քանի ժամով «Էրեբունի» օդանավակայանը վերածվել էր զինվորական շքերթի եւ ցուցադրությունների հսկայական հարթակի: Ռուսաստանի օրվան նվիրված հանդիսության նպատակով օդանավակայանի մի հատվածում հնչում էին հայկական եւ ռուսական ռազմական երգեր, մեկ այլ հատվածում այցելուներին տրամադրվում էր զինվորական ուտելիք: Տոնի կապակցությամբ ռուսական 102-րդ ռազմաբազայի նախաձեռնությամբ հայ եւ ռուս զինվորների մասնակցությամբ տեղի ունեցավ ցուցադրական ելույթներ:
«Էրեբունի» ավիացիոն բազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովի փոխանցմամբ` միջոցառմանը ներգրավված են հայ եւ ռուս զինվորականները, ինչը եւս մեկ անգամ փաստում է երկու ժողովուդների միջեւ բարեկամությունը: «Միակ տարբերությունը նախորդ տարվա համեմատությամբ այն է, որ այս տարի որոշել ենք, որ օդում լինեն եւ ցուցադրական թռիչքներին մասնակցեն առավել երիտասարդ օդաչուներ: Պետք է ասեմ, որ հիացած եմ հայ օդաչուների պրոֆեսիոնալզիմով եւ կատարողական բարձր մակարդակով»,- ասաց Պետրովը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն էլ շեշտեց, որ դեսպանատան եւ Հայաստանում ապրող ռուսների համար շատ կարեւոր է, որ Երեւանում նշվում է Ռուսաստանի օրը: «Շատ երջանիկ եմ, որ Երեւանում նշվում է Ռուսաստանի օրը: Սա շատ կարեւոր է եւ հույս ունեմ, որ ապագայում նույնպես այս ավանդույթը շարունակական կլինի»,-ասաց դեսպանը: