Նախարար Գաբրիել Ղազարյանը պարգևատրել է հաշմանդամների հանրապետական մարզական փառատոնի հաղթողներին
ՀասարակությունՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը պարգևատրել է հաշմանդամների հանրապետական մարզական 13-րդ փառատոնի հաղթողներին:
Նախարարը ողջունել է ներկաներին և իր խոսքում նշել հաշմանդամների ակտիվ ներգրավվածությունը մարզական կյանքին՝ որպես նրանց ակտիվ ինտեգրում հասարակությանը: «Տվյալ դեպքում սպորտը ոչ միայն կոփում է մարմինը, այլ նաև հոգին՝ մարզիկներին հնարավորություն տալով իրենց զգալ հասարակության լիիրավ անդամ»,-ասել է նախարար Ղազարյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Հիշեցնենք, որ ավանդական այս փառատոնը մեկնարկել էր հունիսի 9-ին, որին մասնակցած 14 տարեկանից բարձր շուրջ 120 հաշմանդամ մարզիկները ուժերն են չափել շոու-դաուն, սեղանի թենիս, բասկետբոլ, շախմատ, լող, ծանրամարտ, բազկամարտ մարզաձևերում: Փառատոնի շրջանակում անցկացվել է նաև հաշմանդամային սպորտի հիմնահարցերին նվիրված սեմինար-խորհրդակցություն: