Փարիզում ռեկորդային քանակությամբ մաքսանենգ փղոսկր են առգրավել
ՀասարակությունՓարիզի Ռուասի - Շառլ դը Գոլ օդանավակայանի մաքսավորներն առգրավել են 136 կիլոգրամ փղոսկր պարունակող երկու արկղ, որոնց քաշը ռեկորդային Է 2006 թվականից ի վեր: Այդ մասին հունիսի 11-ին հաղորդել Է France Info ռադիոկայանը:
Առգրավված արկղերում մաքսավորները հայտնաբերել են փղի 12 մեծ ժանիքներ՝ կտրտած-բաժանած 37 մասերի եւ թաքցված ալյումինե թիթեղների տակ, նշել Է ռադիոկայանը՝ վկայակոչելով մաքսատան հաշվետվությունը: Դրանում ասված Է, որ փղոսկրով արկղերը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից Վիետնամ Էին ուղարկվել Փարիզի տարածքով: Բեռն անցել Է «պահեստամասեր» նշագրմամբ:
Փղոսկրի միանվագ առգրավման քանակով նախորդ ռեկորդը սահմանվել Է 2006 թվականի դեկտեմբերին: Այն ժամանակ մաքսավորներին հաջողվել Էր բռնագրավել շուրջ 600 կիլոգրամ արժեքավոր նյութ: 2014 թվականին ֆրանսիացի մաքսավորներն ընդհանուր առմամբ առգրավել են 234 կիլոգրամ փղոսկր եւ դրանից պատրաստված 476 իր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: