Վիրահայերը Թբիլիսիում կանցկացնեն տոլմայի ավանդական փառատոնը
ՀասարակությունՎիրահայ համայնքը հայկական խոհանոցի առանձնահատկությունները ներկայացնելու նպատակով մտադիր է Թբիլիսիում անցկացնել տոլմայի ավանդական հերթական փառատոնը: Ինչպես փոխանցեցին Վիրահայոց թեմից, փառատոնը կկայանա հունիսի 28-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում: Կներկայացվեն հայ տանտիկինների պատրաստած տոլմայի բազմաթիվ տեսակներ:
Միջոցառման նախաձեռնողը Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունն է` Վիրահայոց թեմի առաջնորդարանի և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: