Բելառուսի խորհրդարանը վավերացրել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ-ի առաքելության հիմնման համաձայնագիրը
ՀասարակությունԲելառուսի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը վավերացրել է Հայաստանի և Բելառուսի միջև համաձայնագիրը՝ ԱՊՀ-ի կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի առաքելության հիմնման արտոնությունների և անձեռնմխելիության վերաբերյալ: Այս մասին հաղորդել է բելառուսական «Բելտա»- գործակալությունը:
Փաստաթուղթը կողմերի միջև ստորագրվել է 2014թ. նոյեմբերի 20-ին, Աշգաբադում: «Հայկական կողմը հաստատում է իր ծրագիրը՝ ԱՊՀ-ում, բացի դեսպանատնից, հանդես գալ առանձին առաքելությամբ»,- խորհրդարանում հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գուրյանովը: Նա հավելել է, որ Հայաստանը սպասում է համաձայնագրի վավերացման ընթացակարգերի ավարտին, որից հետո կնշանակի իր ներկայացուցչին:
Գուրյանովի խոսքով՝ ԱՊՀ անդամ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի որոշել Մինսկում իր ներկայացվածության ձևաչափը ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում: