Ավտոմեքենան ընկել է Մարմարիկ գետը
ՀասարակությունՀրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենա է ընկել Մարմարիկ գետը: Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, այս մասին այնտեղ ահազանգ են ստացել հունիսի 11-ին, ժամը 17.21-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` Աղավնաձոր գյուղի բնակիչ, 1970թ. ծնված Գ.Հ.-ն հոսպիտալացվել է Հրազդանի բժշկական կենտրոն: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: