Վանում 85-ամյա պապիկը զույգ երեխայի հայր է դարձել
ՀասարակությունՎանի Բահչեսարայ շրջանում 85-ամյա Աբդուլլահ Սեվինչը զույգ երեխաների հայր է դարձել:
Ըստ AA-ի՝ այգեգործությամբ իր ապրուստն ապահովող պապիկի առաջին կինը մահացել է 15 տարի առաջ և նա երկրորդ անգամ ամուսնացել է 46-ամյա Միհրինազ Սեվինչի հետ:
Առաջին կնոջից 10 զավակ ունեցող Սեվինչը երկրորդ կնոջից էլ ունեցել է 3 զավակ: Վերջին 10 տարում երեխա չունեցած զույգը անցած տարի որոշել է ևս զավակ ունենալ:
20 օր առաջ դարձյալ հայր դարձած Սեվինչը զույգ տղաներին անվանել է Հասան և Հուսեյին: