Երեւանում կատաղած շունը հարձակվել եւ վնասել է 8-ամյա երեխային
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 19:00-ի սահմաններում ՏԿԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցում գտնվող Գիտահետազոտական ինստիտուտի տարածքում կատաղած շունը հարձակվել եւ վնասել է երեխային, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տեղում պարզվել է, որ հովվաշուն ցեղատեսակի կատաղած շունը Գիտահետազոտական ինստիտուտի տարածքում հարձակվել եւ վնասել է, Երեւանի բնակիչ 8-ամյա Գագիկ Մադաթյանին, իսկ ինստիտուտի պահակը 58-ամյա Բաբկեն Արզումանյանը նկատելով շանը հետ է քաշել եւ ահազանգել փրկարարներին:
Երեխան տեղափոխվել է Մուրացանի բժշկական կենտրոն: Կինոլոգ Հայկ Մնացականյանը տարածքում հայտնաբերել են կատաղած շանը եւ նրան ներարկեցին քնաբեր, որից հետո փրկարարները շանը տեղափոխել են վանդակ:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում: