ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ներկա չի լինի խորհրդարանական լսումերին
ՀասարակությունԱզգային ժողովում մեկնարկել են էլեկտրաէներգիայի թանկացման հիմնավորվածության վերաբերյալ խորհրդարանական լսումները: Լսումներին մասնակցում են քաղաքաքացիական հասարակության ներկայացուցիչներ, պատգամավորներ, ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նիստի մեկնարկին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվայզանը հայտնեց, որ ինչ-ինչ պատճառներով ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ներկա չի լինի լսումերին:
Լսումների ընթացքում որպես հիմնական զեկուցող հանդես կգա ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, զեկուցումներով հանդես կգան նաև ՀՀ էներգետիիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: