Հանձնաժողովն ամփոփել է պաշտպանության ռազմավարական վերանայման նախորդ փուլի արդյունքները
ՀասարակությունՀայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացրել է հերթական նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդգծելով պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի իրականացման անհրաժեշտությունը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ ռազմավարական վերանայման նպատակն է ապահովել առկա սպառնալիքների բացահայտման, դրանց դիմագրավման համար անհրաժեշտ ռազմավարության մշակման, պահանջվող կարողությունների պլանավորման, ծրագրման և բյուջետավորման աշխատանքների միջև կապը:
Ամփոփվել են վերանայման գործընթացի նախորդ փուլի արդյունքները, քննարկվել են Հայաստանի ռազմաանվտանգային միջավայրը, բարեփոխումների շրջանակում իրականացվող աշխատանքները, պաշտպանության ոլորտի, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ծրագրի կառուցվածքային դրույթները, հստակեցվել են ռազմավարական վերանայման հետագա փուլերի ընթացքում ՀՀ անվտանգության ու պաշտպանության հարցերում շահագրգիռ պետական կառավարման մարմինների համակարգված և նպատակաուղղված գործունեության դաշտը և այս համատեքստում՝ յուրաքանչյուր գերատեսչության դերն ոÖ ‚ նշանակությունը: Այդ ամենի նպատակն է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա երաշխավորել պաշտպանության ու անվտանգային համակարգի մինչև 2020թ. հեռանկարային դինամիկ զարգացումը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է նաև աշխատանքային խորհրդակցություն ՊՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և բանակային զորամիավորումների հրամանատարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են կիրառման պլանների ճշտումների, հանկարծակի ստուգումների արդյունքները, քննարկվել են ռազմավարական բնույթի առաջիկա միջոցառումների նախապատրաստման ու կառավարման ընթացքը: Հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար Սեյրան Օհանյանի կողմից առաջադրվել են նաև մի շարք խնդիրներ՝ մշտական տեղակայման վայրերու մ ու մարտական հենակետերում անձնակազմի զգոնությունը բարձրացնելու, այդ ուղղությամբ համալիր միջոցառումներ ձեռնարկելու, վերջիններս պատճաշ և բարձր մակարդակով իրականացնելու ուղղությամբ: