Այսօր Երևանում կանցկացվի «Համով հոտով Երևան» փառատոնը
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 13–ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Թումոյի այգու սկզբնամասում «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնը՝ «Համով–հոտով Երևան» խորագրի ներքո։
Ծրագրի ընթացքում կներկայացվեն հայկական տոներ իրենց տոնածիսական ավադույթներով և խոհանոցով։
Միջոցառման կազմակերպիչներ՝
Երևանի քաղաքապետարան և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ
Հ.Գ. Սիրով հրավիրում ենք բոլորին ներկա լինելու քաղաքային այս գեղեցիկ փառոտոնին։
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժին