Բրիտանացի դպրոցականը նոր մոլորակ է հայտնաբերել համալսարանում ստաժավորման ժամանակ
ՀասարակությունԲրիտանացի դպրոցական Թոմ Վագը նոր մոլորակ է հայտնաբերել: Դա տեղի է ունեցել, երբ 15-ամյա տղան ստաժավորում էր անցնում Քիլի համալսարանում: Հետեւելով աստղին, Թոմը տարօրինակ մթագնում է նկատել, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով «The Washington Post»-ը:
Վագի պրատկիտայից երկու տարի անց ուսումնական հաստատության մասնագետները պարզել են, որ այդ մթագնումը նոր մոլորակ է: Այն գտնվում է Հարավային Հիդրա համաստեղությունում, Երկիր մոլորակից 1000 լուսնային տարի հեռավորության վրա: Երկնային մարմնին տվել են WASP-142b համարը: