Թբիլիսիի ջրհեղեղի զոհերի թվում հայեր չկան
ՀասարակությունՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիու ջրհեղեղից նախնական տվյալներով, զոհերի մեջ ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ջրով լցվել են անցումները, նկուղները եւ հարյուրավոր տների առաջին հարկերը։
Դեպքի վայրում են պարեկներն ու փրկարարները:
Հեղեղի հետեւանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։
ՀՀ ՏԿ եւ ԱԻն ՃԿԱ կենտրոից կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնեցի, որ կա ութ զոհ: Բացի այդ, կենդանաբանական այգուց փախել են գիշատիչներ։
Նախնական տվյալներով զոհերի մեջ ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան: