Ամերիկուհի թիավարողը դադարեցրել է Խաղաղ օվկիանոսը միայնակ հատելու փորձը
Lifestylenews.am-ը գրում է.
Ամերիկուհի թիավարողը Ճապոնիայում մեկնարկից մեկ շաբաթ անց հրաժարվել է Խաղաղ օվկիանոսը հատելու ծրագրից: Նա ցանկանում էր դառնալ առաջին կինը, ով միայնակ կհատի հսկայական օվկիանոսը:
Սոնյա Բաումշթեյնին տարհանել են այն բանից հետո, երբ եղանակային վատ պայմանների պատճառով աղետի ազդանշան է տվել:
30-ամյա կինը ճապոնական Թեսի նավահանգստից դուրս էր եկել հունիսի 7-ին եւ ծրագրում էր առանց կանգառի միայնակ հասնել Սան Ֆրանցիսկո՝ շուրջ 10 հազար կմ ճանապարհը հաղթահարելով մինչեւ հոկտեմբեր:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, առայժմ միայն երեք տղամարդկանց է հաջողվել թիանավով միայնակ հատել Խաղաղ օվկիանոսը: