Դոլարն էժանացել է, եվրոն՝ թանկացել
ՏնտեսությունՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հունիսի 15-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.92 դրամով` կազմելով 475.70 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.63 դրամով և կազմել 533.40 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով` կազմելով 8.64 դրամ։ Բրիտ անական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.43 դրամով և կազմել 737.57 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունիսի 15-ին կազմել է 18 հազար 89.87 դրամ, արծաթի գինը՝ 243.64 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 747.05 դրամ: