Տեղաբաշխված 500 մլն դրամի պետպարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը 12.0338 տոկոս է
ՏնտեսությունՖինանսների նախարարությունն անցկացրել է 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2614C154 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 140 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 80 մլն դրամ, իսկ ո չ մրցակցային՝ 60 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 471 մլն 325 հազար 762 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.0338 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.1600 տոկոս: Աճուրդին մասնակցել են 3 գործակալներ: