Առաջնագծի պաշտպանությունն էլ ավելի է մեզ պարտավորեցնում. ժամկետային զինծառայող (տեսանյութ)
Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինվորական պարտքը կատարող Հայկ Հովհաննիսյանը երեք ամսից արդեն տուն կվերադառնա:
«Այսօր, մենք՝ բոլոր զինվորներս, ծառայությունը համարում ենք պարտք, որը պետք է հանձնենք մեր հայրենիքին: Մենք պաշտպանում ենք մեր երկիրը, մեր հարազատներին: Մեր ծառայությամբ զգում ենք, որ պահպանում ենք մեր ընտանիքը, սիրելիներին»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Հայկը:
Վերջինիս խոսքով՝ առաջնագծի պաշտպանությունն էլ ավելի է իրենց պարտավորեցնում: «Իսկապես, զգում ենք, որ պաշտպանում ենք մեր հայրենիքը, ավելի զգոն ենք լինում և ավելի ճիշտ պատկերացնում ծառայությունն առաջնագծում»,- ասաց նա:
Հայկը նաև կոչ արեց բոլոր տղաներին գալ ծառայության: «Ծառայությունը վատ բան չէ և դա պարտք է, որը յուրաքանչյուր տղա պետք է հանձնի իր ընտանիքի համար»,- ասաց նա: