Մահացել է Ժաննա Ֆրիսկեն
Lifestyle41 տարեկան հասակում մահացել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեն։ Ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքի տվյալներով, Ֆրիսկեն մահացել է հունիսի 14-ին, գլխուղեղի քաղցկեղից։ Տեղեկությունը StarHit պարբերականի հետ զրույցում հաստատել է նրա հայրը։
Անցած տարվա հունվարին Ֆրիսկեի հարազատները հայտնել էին երգչուհու հիվանդության մասին։ Նրան բուժման համար տեղափոխել էին Միացյալ Նահանգներ։