Լեոնարդո դա Վինչիի «Իլիկով Տիրամայրը» կտավն առաջին անգամ կցուցադրեն Եվրոպայի սահմաններից դուրս
ՄշակույթԼեոնարդո դա Վինչիի գլուխգործոցներից մեկը՝ «Իլիկով Տիրամայրը», առաջին անգամ դուրս կբերվի Եվրոպայի սահմաններից եւ կցուցադրվի Ճապոնիայում: Ինչպես տեղեկացնում Է տեղական զանգվածային լրատվամիջոցները, իտալացի վարպետին նվիրված հատուկ ցուցադրանքը 2016 թվականի հունվարի 16-ին կբացվի մայրաքաղաքի «Էդո-Տոկիո» թանգարանում: Իրադարձությունը տեղի կունենա նաեւ Իտալիայի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններÕ « հաստատման 150-ամյակի առթիվ:
Նկարը, որի չափերը կազմում են 48 x 36 սանտիմետր, գտնվում Է Շոտլանդիայի Ազգային պատկերասրահում: «Այս ստեղծագործությունը լիովին արտացոլում Է դա Վինչիի փիլոսոփայությունն ու տաղանդը: Այն, որ նկարը կցուցադրվի Եվրոպայի սահմաններից դուրս, Էլ ավելի մեծ թվով մարդանց համար հիանալի հնարավորություն Է դիտելու եւ զգալու հանճարեղ վարպետի վրձնի աշխատանքը»,- մեջբերում Է NHK հեռուստաալիքը իտալացի պրոֆեսոր Ալեսանդրո Վեցոզիի՝ Լեոնարդոյի իդեալական թանգարանի տնօրենի խոսքը, որը գտնվում Է նկարչի հայրենի Վինչի քաղաքում:
Նկարը, որտեղ աստվածամայրը պատկերված Է մանուկը գրկին՝ լեռնային բնապատկերի ֆոնի վրա, թվագրվում Է 1500 – 1510 թվականներով: Դրա արժեքը գնահատվում Է 30 միլիոն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: