Ժաննան ինձ համար մնում է բացարձակ, մաքուր, անկրկնելի երջանկություն. Ֆրիսկեի ամուսնու հուզիչ գրառումը
LifestyleՄենք միշտ կրկնում էինք՝ «Երջանկությունը լռություն է սիրում»: Ես հավատարիմ եմ մնում այս խոսքերին, որովհետև Ժաննան ինձ համար մնում է բացարձակ, մաքուր, անկրկնելի երջանկություն:
Մենք չէինք հանձնվում և պայքարում էինք, որպեսզի հաղթենք: Ասում են նման իրավիճակում 2 տարին շատ է: Բայց, իհարկե, մեզ համար դա շատ քիչ է:
Ես հաստատ գիտեմ, որ մենք չէինք կարող առանց ձեր օգնության: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, ով գումար է նվիրաբերել Ժաննայի բուժման համար, աղոթել է նրա առողջության համար, ուղղակի մտածել է նրա մասին, երջանկություն և ուժ է ցանկացել: Ուզում եմ, որ դուք իմանաք՝ այս 2 տարին մեծապես ձեր արժանիքն է: Շնորհակալություն:
Ես ձեզ և ձեր հարազատներին առողջություն եմ մաղթում: Մոտ ժամանակներս կցանկանայի կենտրոնանալ նրանց օգնության վրա, ովքեր, ինչպես և մենք, չեն հանձնվում և պայքարում են առողջության և կյանքի համար: