Տրանսպորտի նախարարությունն ուխտի ականջում քնած է
ՀասարակությունՎերջին շրջանում շատացել են գազալցակայաններում տեղի ուենցող պայթյունները: Մի քանի գրանցված դեպքերից հետո միայն պատկան մարմինները սկսեցին համապատասխան գործողություններ իրականացնել:
Իսկ որքանո՞վ է վերահսկվում տրանսպորտային միջոցներում տեղադրված գազաբալոնների տեխնիկական վիճակը: Այսօր արդեն Բաղրամյան փողոցում գրանցվել է մարդատար մեքենայի պայթյունի դեպք:
Վստահ եմ` քաղաքում քիչ չեն ռիսկային վիճակում գտնվող մեքենաները: Օր առաջ պետք է վերանայվի տրանսպորտային միջոցների նկատմամաբ վերահսկողությունը: Էլ ու՞մ է պետք «Տրանսպորտ»-ի նախարարությունը, եթե չի մտածում խնդրի կանխարգելման մասին: Եթե «ստավկան» միջադեպերից հետո մտահոգություն հայտնելու և գործ անելու իմիտացիա ստեղծելու վրա է դրված, ապա կարելի է նախարարության փոխարեն թատերական խմբակ պահել:
Աննա Գևորգյան