Պտույտ գեղեցիկ Երևանով. մեկնարկում է «Երևան Սիթի տուր» զբոսաշրջային երթուղին
ՀասարակությունԵրևանի Ֆրանսիայի հրապարակից հունիսի 16-ին՝ ժամը 18:00-ին, մեկնարկեց «Երևան Սիթի տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրի հերթական՝ 4-րդ տարեշրջանը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնից, տարեշրջանի բացմանը հրավիրվել են հայտնի արվեստագետներ, դերասաններ, երգիչ-երգչուհիներ, զբոսաշրջային ոլորտի ներկ այացուցիչներ և «Երևան Սիթի տուր» ծրագրի հետ համագործակցող բազմաթիվ այլ անձիք:
Տարեշրջանի բացման արարողությանը կհաջորդի 30 րոպեանոց պրոմո-տուրը, որի շրջանակում հյուրերը կստանան գեղեցիկ հուշանվերներ: «Երևան Սիթի տուր» զբոսաշրջային երթուղու կանոնավոր աշխատանքը կմեկնարկի հունիսի 17-ից: