Ոսկյա 12 ձուլակտոր գործարարի ստամոքսում (լուսանկարներ)
LifestyleՀնդկաստանում 63–ամյա գործարարը որովայնի ցավերով և մարսողության խանգարումով դիմեց բժիշկներին։ Վերջիններս նրա ստամոքսից 12 ոսկյա ձուլակտոր հանեցին և անմիջապես զանգահարեցին ոստիկանություն ու մաքսային ծառայություն։
.
Վիրահատության ժամանակ բժիշկներն ընդհանուր առմամբ 400 գրամանոց 12 ձուլակտոր էին դուրս բերել։ Կանչով ժամանած պատկան մարմինները միանգամից առգրավեցին գտածոն։

–Ես առաջին անգամ եմ հիվանդի ստամոքսից ոսկի հանում։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ հիվանդներից մեկի միազպարկից 1 կգ–նոց քար հանեցի, բայց ոսկի... Դա մի քիչ անհավանական է։ Միայն երեք ժամվա ընթացքում մենք կարողացանք դուրս բերել դրանք։ Նա երիտասարդ չէ, և պետք է զգույշ լինեինք,– պատմում էր վիրահատող բժիշկը։

Հնարավոր է՝ այդ կերպ գործարարին հաջողվել է ձուլակտորները երկիր ներկրել։
Հնդկական կառավարությունն անցած տարվանից եռակի բարձրացրել է ոսկու ներմուծման հարկը, որպեսզի վերահսկի թանկարժեք մետաղի պահանջարկը։
