Ռուս բժիշկներ. «Ժաննա Ֆրիսկեն վերադարձավ Ռուսաստան, որ մահանա»
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Ռուս բժիշկները խոսել են հայտնի երգչուհի ժաննա Ֆրիսկեի մահվան մասին։ Ֆրիսկեն 2 տարի պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ եւ դիմել էր ամերիկացի, գերմանացի բժիշկների օգնությանը, իսկ վեց ամիս առաջ վերադարձել էր Ռուսաստան։
Ռուսական օնկոլոգիական կենտրոնի բժիշկները sobesednik.ru-ին պատմել են, որ Ժաննան շատ ուշ է դիմել նրանց։
«Նա սկզբում բուժվել է Գերմանիայում, ապա ԱՄՆ-ում, իսկ մեզ մոտ եկել է արդեն մահվան շրջանում՝ ամենավերջում...»,- ասել է կենտրոնի տնօրենը։
Տնօրենի խոսքով՝ կենտրոնը հրաժարվել է օգնություն ցույց տալ երգչուհուն, քանի որ ռիսկի գործոնը շատ մեծ է եղել։ Բացի այդ, Ժաննայի հարազատները շաբաթական ընդամենը երկու անգամ են երգչուհուն հիվանդանոց բերել, այն էլ միայն ներարկումներ անելու նպատակով։
Իսկ կենտրոնի գլխավոր բժիշկ Միխայիլ Դավիդովը հայտարարել է, որ Ժաննան ողջ մնալու ոչ մի շանս չուներ, տեղեկացրել է «МК»-ը։
«Ցավոք, նման ախտորոշման դեպքում այսպիսի ավարտն անխուսափելի էր։ Այս հիվանդությամբ մարդն առավելագույնը կարող է կես տարի ապրել»,- հայտարարել է Դավիդովը։ Վերջինս նաեւ նշել է, որ դեռեւս ոչ մի տեղ հնարավոր չէ բուժել այս հիվանդությունը։
- See more at: http://style.news.am/arm/news/23003/rus-bzhishkner-zhanna-frisken-veradardzav-rusastan-or-mahana.html#sthash.8pnBB6of.dpuf