Ցուցարարը ՀԾԿՀ-ին խնդրեց հետաձգել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը
ՀասարակությունՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին թույլատրվեց մասնակցել նիստին, որտեղ քննարկվում է էլեկտրաէնեգիայի սակագնի բարձրացման հարցը: Ակցիայի մասնակից Վահագն Մատինյանը կարճ ելույթ ունեցավ և հայտնեց ցուցարարների դիրքորոշումը:
«Դրսում հավաքվածներն այն կարծիքին են, որ այս սակագինն արդարացված չէ: Ճիշտ է, այս ընթացքում հնչել են գեղեցիկ և հիմնավորված պատասխաններ, սակայն մեզ համար դեռևս պարզ չէ, թե ինչու պետք է հիմա թանկացնել էլեկտրաէներգիան: Հիմա չենք հասկանում, եթե համակագի պարտքերը ներառված էին նախորդ տարվա թանկացման հիմնավորման մեջ, ապա այս տարի ինչու է կրկին սակագինը բարձրացվում»,- ասաց Մատինյանը:
Նա ցուցարարների անունից խնդրեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին հետաձգել որոշման կայացումը և քննարկել հարցը: