Հասունացել է Նազարյանին ու Էներգետիկայի նախարարության վեհ ուղեղներին «shift delete» անելու ժամանակը
ՀասարակությունԱրդեն երկար ժամանակ է չեն դադարում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ քննարկումները: Սա բնական է, քանզի ժողովուրդը չի ուզում կոպիտ մենեջերական սխալներ ցուցաբերած, ցոպ ու շվայտ կյանք վարած ՀԷՑ-ի պարտքերը փակել սեփական գրպանից:
Այստեղ չափազանց մտահոգիչ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի թուլամորթ դիրքորոշումն ու Էներգետիկայի նախարարության խայտառակ վարվելակերպը:
Տպավորություն է ստեղծվում, թե սրանք լուսնից են իջել և, առհասարակ, կապ չունեն այն մարդկանց հետ, ովքեր ապրում են մեր երկրում: Տրամաբանական չնչին հմտությունները բավարար են հասկանալու համար, թե ինչի կարող է հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը: Կարճ ասած` հասունացել է Նազարյանին ու Էներգետիկայի նախարարության վեհ ուղեղներին «shift delete» անելու ժամանակը:
Աննա Գևորգյան