Երկու դատախազ ազատվել է պաշտոնից
ՀասարակությունՀՀ գլխավոր դատախազի հրամաններով երկու դատախազների ազատել են զբաղեցրած պաշտոններից։
Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Քալաշյանը եւ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Էմիլ Հարությունյանը՝ ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ անձնական դիմումների համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով: