Anonymous-ի ցանցահենները «կոտրել են» Կանադայի կառավարության կայքերը
ՀասարակությունԿանադայում ցանցահենային գրոհի են ենթարկել մի քանի կառավարական կայքեր, տեղեկացնում Է BBC-ը:
«Կոտրանքի» են ենթարկվել կառավարության կայքը եւ Կանադայի Անվտանգության եւ հետախուզության ծառայության ռեսուրսը: Հասարակական անվտանգության նախարար Սթիվեն Բլեյնին դատապարտել Է կիբեռգրոհը: Նա ընդգծել Է, որ կանադանցիներն ունեն իրենց դիրքորոշումն արտահայտելու մեծաթիվ ժողովրդավարական եղանակներ:
Պատասխանատվությունն ստանձնել Է Anonymous խումբը, որի անդամները գրոհը բացատրել են Կանադայում հակաահաբեկչական օրենքի ընդունմամբ, որը, ինչպես կարծում են ցանցահենները, խախտում Է մարդու իրավունքները: Այդ օրենքն ընդլայնում Է Անվտանգության եւ հետախուզության ծառայության լիազորությունները՝ թույլ տալով ուժեղացնել մասնավոր անձանց հսկումը:
Հավելենք, որ Anonymous-ի ցանցահենները քանիցս կառավարական կայքեր են «կոտրել» շատ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ի Դատավճիռների հանձնաժողովի կայքը, ինչպես նաեւ Կու կլուս կլանի Twitter-ը: