Քաղաքացիները կամավոր ոստիկանությանն են հանձնել որսորդական հրացան և 31 փամփուշտ
ՀասարակությունՔաղաքացիները կամավոր ոստիկանությանն են հանձնել որսորդական հրացան և 31 փամփուշտ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1965 թ. ծնված Վրեժ Ն.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
Բացի այդ, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Անժելա Դ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի 31 փամփուշտ: