Գագիկ Հարությունյանը կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի նիստին
ՀասարակությունՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը հունիսի 18-ին կմասնակցի Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) բյուրոյի նիստին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունից, հունիսի 19-ին եւ 20-ին ՍԴ նախագահը կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որի օրակարգում նախատեսված է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հաղորդումը Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։