Համլետ Հակոբյանը նշանակվեց ՏԿԱԻՆ աշխատակազմի ղեկավար
ՀասարակությունՀայաստանի կառավարությունը հունիսի 18-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակել Համլետ Հակոբյանին:
Որոշման նախագիծը Կառավարությանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Համլետ Հակոբյանը ծնվել է 1952 թ., Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցը,
1973 թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի պահածոների տեխնոլոգիայի ֆակուլտետը, 1993 թ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1973-79 թթ. աշխատել է Սննդարդյունաբերության նախարարության համակարգում, 1979-2006 թթ. ծառայել է ոստիկանության համակարգում, 2010 թ. մարտից աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական: