ԵՄ ներկայացուցիչը իրատեսական չի համարում Գերմանիայի միացումը Մինսկի խմբի համանախագահող երկրներին
ՀասարակությունՀՀ-ում Եվրամիության պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը իրատեսական չի համարում Մինսկի խմբի համանախագահող երկրների ցանկում Գերմանիայի ավելացումը:Այս մասին հայտարարեց պաշտոնյան Երևանում Ռոուզ Ռոթ 89-րդ սեմինարի ժամանակ: Պատասխանելով ՀՀ ԱԺ «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին` արդյո՞ք Եվր ամիությունը անվստահություն է հայտնել Ֆրանսիային` որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի, և ցանկանո՞ւմ է ավելացնել Մինսկի խմբի համանախագահող անդամների թիվը` Դիրկ Լորենցն ասաց. «Չլինելով Մինսկի խմբի անդամ` ԵՄ-ն նաև սահմանափակված է ներգրավածության հնարավորությունների տեսանկյունից: Մենք դրա համար էլ նշում ենք, որ աջակցում ենք Մինսի խմբին, այդտեղ որևէ բան չի փոխվել: Այո, ես Գերմանիայի քաղաքացի եմ, բայց այստեղ չեմ կարող խոսել Գերմանիայի անունից: Որքանով ես եմ տեղյակ, որևէ կոնկրետ պլաններ չկան նման դեր ստանձնելու»:
ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հունիսի 3-ին ՀՀ արտոգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն իրեն առաջարկ էր ներկայացրել Մինսկի խմբի համանախագահող երկրների թիվն ընդլայնելու մասին: Խոսքը վերաբերում է Գերմանիային ու Թուրքիային ներգրավելուն: Դաչիչն, ընդգծելով, որ առաջարկը նոր չէ, և որ ՀՀ արտաքին գործերի նախարարը ծանոթ է դրան, նշեց, որ այս հարցի շուրջ անհրաժեշտ է բոլոր ներգրավված կողմերի համաձայնությունը: ԵԱՀԿ գործող նախագահը հայտնել է նաև, որ այդ հարցում դեռևս կոնսենսունս չի տեսնում: