Էլեկտրաէներգիայի թանկացումը ոռոգման ջրի սակագնի բարձրացման չի հանգեցնի
ՀասարակությունԷլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չի հանգեցնելու ոռոգման ջրի թանկացման: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը՝ պատախսանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի հարցին:
«Ես հիմա հստակ հայտարարում եմ, որ էլեկտրաէներգիայի թանկացումը ոռոգման ջրի թանկացման չի հանգեցնելու. Ոռոգման ջրի թանկացում չի լինելու»,- նշեց Հարությունյանը:
Նա նաև ընդգծեց, որ հանրապետությունում սկսվել է ոռոգման թեժ շրջանը՝ հավաստիացնելով, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն ամեն ինչ անելու է, որպեսզի պատշաճ ջրամատակարարում ապահովի, հատկապես, ոռոգման ոլորտում: