Ֆելիքս Սիմոնյանը «Տեսանելիից վեր» համերգով հանդես կգա Գյումրիում
ՄշակույթԹավջութակահար Ֆելիքս Սիմոնյանը Ազգային կամերային նվագախմբի հետ համատեղ «Տեսանելիից վեր» համերգով հանդես կգա Գյումրիում: Այս մասին հունիսի 18-ին տեղեկացրեց ֆրանսիական «Ֆինեկո» ինժեներական կազմակերպության հիմնադիր և գիտական գծով խորհրդական, «Գյումրու ընկերներ» հիմնադրամի խորհրդի անդամ և համահիմնադիր Մանուկ Մանուել Փամոկջյանը:
««Տեսանելիից վեր» համերգը համաշխարհային պրեմիերա է, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մենք որոշեցինք, որպես ապակենտրոնացման քայլ, համերգը սկզբում իրականացնել Գյումրիում, այնուհետ նոր Երևանում»,- նշեց Մանուկ Մանուել Փամոկջյանը:
Համերգի ծրագիրը կազմված է ինտուիտիվ հաջորդականությամբ, որտեղ թավջութակը հանդես կգա որպես առանցքային կետ և կխորհարդանշի թավջութակահար Ֆելիքս Սիմոնյանի 10 տարի անց վերադարձը Հայաստան, ով բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում:
Համերգին կհնչեն Մառեյի, Ֆրեսկոբալդի-Կասադոյի, Չայկովսկու, Ռեսպիգիի և Սիմոնյանի ստեղծագործությունները:
Հունիսի 20-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայանալիք բարեգործական համերգի մուտքն ազատ կլինի, այուհետև համերգ տեղի կունենա հունիսի 22-ին Երևանում: