Հակամարտության կարգավորման համար պետք է պահպանվեն երեք սկզբունքները
ՀասարակությունԵթե հակամարտության կարգավորման հարցերը չեն քննարկվում խաղաղ պայմաններում, ապա ժամանակն անբավարար է ոչ թե մեկ երկրի, այլ տարածաշրջանի բոլոր երկրների համար: ՆԱՏՕ-ի ԽՎ ՌՈՈՒԶ ՌՈԹ սեմինարի ժամանակ նման պատասխան տվեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ ԱշոտՀովակիմյանը մասնակիցներից մեկի հարցին, թե արդյոք ժամանակը չի՞ գործում Հայաստանի դեմ:
Հովակիմյանն ասաց, որ հավաքվածները խոսում են միջնորդության եւ խաղաղ կարգավորման մասին:
«Կան սկզբունքներ հակամարտության կարգավորման մասին, կան պարագաներ, որոնք թույլ չեն տալիս կարգավորումը: Միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքով անհնար է խնդիրը կարգավորել: Դա փոխզիջում չէ, դա միակողմանի լուծում է, դա հակամարտության միայն մեկ կողմի լուծումն է, եւ եթե շարունակենք այս կերպ, մենք երբեք փոխզիջման չենք հասնի: Այստեղ երեւում է միջնորդների դերը, ովքեր շեշտում են, որ արդյունավետության համար շատ կարեւոր է համակողմանիությունը: Համակողմանիություն եւ փոխզիջում. սա է կարեւորը»,- ասաց Հովակիմյանը: