Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո


Հայաստանում շենգեն վիզա ստացողի մատնահետքերը կներմուծվեն ընդհանուր բազա 5 տարի ժամկետով

 Հայաստանում Շենգենյան համագործակցության անդամ երկրների բոլոր հյուպատոսական բաժինները հունիսի 23-ից անցում կկատարեն միասնական Վիզաների տեղեկատվական համակարգի (ՎՏՀ): Նոր համակարգով Շենգենյան վիզայի համար դիմողներից կպահանջվի տրամադրել իրենց կենսաչափական տվյալները` մատնահետքեր և թվային լուսանկար, որոնք Շենգենյան վիզայի դիմումում նշված տեղեկատվության հետ կգրանցվեն  ՎՏՀ տվյալների կենտրոնացման շտեմարանում: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը բացատր եց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը, համակարգի ներդրումը կօգնի երաշխավորել վիզայի համար դիմողների անձնական տվյալների պաշտպանությունը գողությունից, ինչպես նաև` կկանխարգելի կեղծ ինքնության ներկայացման դեպքերը, որոնց հետևանքով որոշ դեպքերում վիզայի կամ երկիր մուտք գործելու մերժում են ստանում  անձիք, ովքեր իրականում այցի իրավունք ունեն: «Նոր համակարգի գործարկումից հետո, մեկ անգամ դիմելու պարագայում, դիմողի ներկայացրած տվյալները տեսանելի կդառնան բոլոր հյուպատոսական բաժինների համար: Այ սօր, դա այդպես չէ. եթե դուք, օրինակ, Ֆրանսիայի դեսպանատուն եք դիմել, ես այդ մասին կարող եմ իմանալ միայն անձնագրից: Նոր համակարգի դեպքում արդեն ընդհանուր շտեմարանից հնարավոր կլինի այդ տվյալները վերցնել և անգամ անձնագիրը կորցնելու դեպքում Ձեր տվյալները պահպանված և հասանելի կլինեն»,-  նշեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության հյուպատոս Տերեզա Պորցուցեկը:

Հունիսի 23-ից վիզայի համար դիմողները պետք է անձամբ ներկայանան դեսպանատներ` իրենց դիմումները և մատնահետքերը հանձնելու համար: Հաջորդող 5 տարիներին դիմումներ հանձնելիս մատնահետքերը կարող են պատճենահանվել ՎՏՀ-ում գտնվող դիմողի նախորդ ֆայլից: «ՎՏՀ ներդրումը կապված է նաև սահմանների հետ: Շենգեն համագործակցության երկրների սահմանը հատելիս, ստուգելով մատնահետքերը, մենք կարող ենք շատ արագ հասկանալ անձի ինքնությունը: Բացի այդ, հինգ տարի ժամկետում դիմողը ձերբազատվում է նոր մատնահետքեր հանձնելու և այդ ընթացակարգը նորից անցնելու անհրաժեÕ �տությունից»,- ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան Հյուպատոսական բաժնի ղեկավար Իվան Սերժեֆը:

ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության խորհրդական Դովիլե Սուրվիլաիտեն իր հերթին նշեց, որ այս նոր ընթացակարգը հեշտացնում է նաև հյուպատոսների աշխատանքը:«Նայելով Ձեր ներկայացրած փաստթղթերին` հյուպատոսի համար շատ ավելի հեշտ կլինի պարզել Ձեր այցի նպատակները, որոշում ընդունելու գործընթացը կարագանա և հյուպատոսներն ավելի քիչ սխալներ թույլ կտան»,- ասաց Սուրվիլաիտեն:

Նոր համակագով մատնահետքեր հանձնելու պարտադիր պահանջից ազատվում են մինչև 12 տարեկան երեխաները, այն անձինք, ումից ֆիզիկապես անհնար է մատնահետք վերցնել, պետությունների ղեկավարներ, ազգային կառավարությունների անդամներ, նրանց ուղեկցող կանայք և ամուսինները, պաշտոնական պատվիրակության անդամներ, երբ նրանք պաշտոնական այցով հրավիրված են ԵՄ անդամ պետությունների կառավարությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից:

Կենսաչափական տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են Եվրոպական միությունում` ճամփորդական փաստաթղթերն ավելի պաշտպանված դարձնելու  նպատակով:

Վիզաների տեղեկատվական համակարգը Շենգենյան համագործակցության անդամ պետությունների միջև կարճաժամկետ այցերի (մինչև 3 ամիս) համար տրվող վիզաների վերաբերյալ տվյալների փոխանակման կենտրոնական տեղեկատվական շտեմարան է: ՎՏՀ նպատակն է դյուրացնել վիզաների դիմումների ընթացակարգերը, օժանդակել ԵՄ արտաքին սահմանների մոտ ստուգումների իրականցումը, ինչպես նաև` բարձրացնել անվտանգության ապահովման մակարդակը:

ՎՏՀ ներդրումը կատարվում է տարածաշրջան առ տարածաշրջան` մինչ Շենգենյան բոլոր հյուպատոսական բաժինները միացված կլինեն համակարգին:

 

Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. Կարապետյան