Հայ գործարարների խումբն այցելել է Իրան
ՀասարակությունՀայ գործարարների 20 հոգուց բաղկացած պատվիրակությունն այցելել է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգ և ծանոթացել «Արաս» ազատ գոտու արտադրական եւ առևտրային հնարավորություններին:
Պատվիարկությունը հանդիպել է «Արաս» ազատ գոտու տնտեսական և ներդրումային հարցերով փոխնախագահ Էբրահիմ Բաղերզադեի հետ:
Ներկայացնելով ենթակառուցվածքային, զբոսաշրջության և շինարարական ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցը՝ Բաղերզադեն կարևորել է Իրանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդումը:
«Իրանի և հարևան երկրների միջև տնտեսական կապերի զարգացումը վստահաբար կնպաստի փոխադարձ շահերին: Աշխարհի տնտեսական դռները բացվում են Իրանի առջև, և հնարավորություններ են ստեղծվել ներդրումների համար»,- ասել է նա:
Իրանցի պաշտոնյան հայ գործարարներին է ներկայացրել «Արաս» ազատ առևտրի գոտին, դրա ներուժն ու մաքսային խրախուսական ծրագրերը, որոնք հնարավորություն կարող են ընձեռել գործարարներին շահութաբեր գործունեություն ծավալել: