Life.panorama.am-ը գրում է.
Հունիսի 14-ին «Քաղաքացիական պայմանագիր» նորաստեղծ կուսակցության մամուլի պատասխանատու Ալեն Սիմոնյանն ու լրագրող Մարիամ Մարգարյանը ևս մեկ անգամ ամուսնացել են: Արդեն հինգ ամիս իրենց ամուսնությունն օրինականացրած զույգը կիրակի օրը Աստծո օրհնությունը ստացավ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում, որին հաջորդել է տոնական, մեծ խնջույքը:
Life.panorama.am-ին Ալեն Սիմոնյանը պատմեց, որ ինքն ու կինը հանպատրաստի են որոշել կրկին ամուսնանալ. «Հունիսի 10-ին կնոջս ծննդյան տարեդարձն էր, որոշեցի կնոջս նվեր անել, իրեն հարցրեցի, թե ինչ նվեր է ուզում և որոշեցինք, որ նա, այնուամենայնիվ, պետք է հագնի հարսի ճերմակ զգեստը և պետք է մեր օրհնությունը ստանանք Աստծո խորանի առջև: Արդյունքում՝ կնոջս ծննդյան տարեդարձը իր հարսանեկան խնջույքով նշեցինք: Պետք է նկատեմ, որ այս որոշումը շատ հանպատրաստից կայացրեցինք, մոտավորապես մեկ ամիս առաջ»,- նշեց նա:
.jpg)
Ալենը նկատեց, որ Աստծո օրհնությունը ստանալու համար Եկեղեցու ընտրությունը ևս պատահական է եղել. «Ես ինձ քաղաքային կերպար եմ համարում և դա իր նշանակությունը ունեցավ, որ ընտրենք հենց քաղաքի կենտրոնում գտնվող եկեղեցիներից մեկը, բացի այդ՝ «Սուրբ Աննա»-ն, քանի որ նորակառույց է, հետաքրքիր էր ինձ և կնոջս»,- պատմեց քաղաքական գործիչը:
Շարունակությունը՝ այստեղ