Աջափնյակում և Կոտայքի մարզում պլանային ջրանջատումներ են լինելու
ՀասարակությունՊլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 22-ին ժամը 11.00-21.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Նորաշեն, Գ-1, Գ-3, Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի, Գ. Զոհրապի, Չուխաջյան, Մազմանյան, Շիրազի, Ռոստոմյան, Կարապետյան փողոցների, Բաշինջաղյան 155-198 համարների և 1-ին, 2-րդ նրբանցքների, Մարգարյան 2-րդ նրբանցքի և Կոտայքի մարզի՝ Մերձավան գյուղի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից` հայցելով սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: