Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»


«Վիքիմեդիա Հայաստանի» փորձը կարող է լինել ուսանելի այլ երկրների համար

Հայաստանում վիքի նախագծերն իրականացնող «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի մի շարք ծրագրեր կարող են ուսանելի լինել այլ երկրների վիքիմեդիաների համար: Սա «Վիքիմեդիա» հիմնադրամի խորհրդի նախագահ Յան Բարտ դե Վրիդի դիրքորոշումն է, որը նա նաև հունիսի 19-ին հայտնել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, երբ վերջինս ներկա է գտնվել «Վ իքիմեդիա Հայաստանի» գլխավոր գրասենյակի բացման արարողությանը: «Վիքի ճամբարները», «Վիքիակումբները» շատ լավ նախագծեր են, որոնք իրականացվում են «Վիքիմեդիա Հայաստանի» կողմից: Ես հենց նոր Ձեր նախագահին էլ ասացի` «Վիքիմեդիա Հայաստանն» ասում է` մենք ուզում ենք սովորել այլ վիքիմեդիաներից,  բայց այդ նույն վիքիմեդիաները շատ բան պետք է սովորեն հայկականից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Յան Բարտ դե Վրիդը:

«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ «Վիքիմեդիա Հայաստանի» գլխավոր գրասենյակի վերանորոգման և տեխնիկական զինման աշխատանքներն իրականացրել է իրենց հիմնադրամը, որը հիմնել է Արթուր Ջանիբեկյանը: «Մեր հիմնադրամը ոչ միայն գրասենյակի բացման աշխատանքներն է իրականացրել, այլև վերջին երկու տարիների մի շարք վիքի ծրագրերին է աջակցել, որոնցից ամենահայտիներն են «Մեկ հայ, մեկ հոդված»-ը, որը բավական մեծ հաջողություն ունեցավ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Դրան անդրադարձան համաշխարհային լրատվամիջոցները»,-նշեց Հակոբ Հակոբյանը` հավելելով, որ այդ ամենի արդյունքում Հայերեն վիքիպեդիան մի քանի հորիզոնականով բարելավել է դիրքերը համաշխարհային Վիքիպեդիայի հարթությունում:

Ավելին «Մեկ հայ, մեկ հոդված» ծրագրի շրջանակներում մոտ 70 հազար նոր հոդված է ավելացվել, աճել է նաև խմբագիրների թիվը:

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանի խոսքով` իրենք ամեն կերպ փորձում են ընդլայնել Վիքի նախագծերին մասնակցողների թիվն ու շրջանակը: Անդրադառնալով Վիքիպեդիային` նա հայտնեց, որ մինչ այս պահը ստեղծվել է 170 հազար հոդված: «Վիքիպեդիան կարող են խմբագրել բոլորը, բայց պետք է ունենան աղբյուրներ, այսինքն` եթե սխալ ինֆորմացիա տեղադրվի, մեկ ուրիշի կողմից դա կհայտնաբերվի: Եվ որքան շատ լինեն խմբագիրները, այդքան դժվար կլինի թե Հայերեն Վիքիպեդիայում, թե այլ լեզուներով վիքիպեդիաներում ոչ ճշգրիտ ինֆորմացիա տեղադրելը»,-ասաց Սուսաննա Մկրտչյանը: Նրա տեղեկացմամբ` Հայերեն Վիքիպեդիայում կան 40 հազար գրանցված խմբագիրներ, որոնցից 600-ն ամսական կտրվածքով ակտիվ խմբագրումներ են կատարում:

Նա լրագրողներին կոչ արեց ավելի ակտիվ լինել, քանի որ բոլոր երկրներում ամենաակտիվ խմբագիրները լրագրողներն են:

Ինչ վերաբերում է հայերեն Վիքիպեդիայի թոփ թեմաներին, ապա այս տարի Հայոց ցեղասպանության թեման է պատշաճ ներկայացվել: «Մենք աշխատել ենք այլ լեզուներով վիքիպեդիաների հետ: Ապրիլի 24-ին բազմաթիվ վիքիպեդիաների գլխավոր էջերում հենց Հայոց ցեղասպանության մասին հոդվածն էր տեղադրված»,-ավելացրեց Սուսաննա Մկրտչյանը: Նա իր գոհունակությունը հայտնեց նոր գրասենյակի պայմանների վերաբերյալ, միևնույն ժամանակ նշելով, որ այսքանը, սակայն, բավարար չէ, քանի որ «Վիքիմեդիա Հայաստանն» ունի առաջանցիկ ծրագրեր: «Մենք աուդիո գրքեր ձայնագրելու, սերվերների սենյակի կարիք ունենք, ինչպես նաև հատուկ արևմտահայերեն Վիքիպեդիայի խումբ ունենալու»,-հայտնեց Սուսաննա Մկրտչյանը:

Եղվարդի «Վիքիակումբի» համակարգող Նունե Նադիրյանի տեղեկացմամբ` Հայաստանի տարբեր քաղաքաներում ու գյուղերում դպրոցականների և ուսանողների մասնակցությունը վիքի նախագծերին մեծացնելու համար գործում են   Վիքիակումբները: «100-ավոր դպրոցականներ են ներառված ակումբներում, ովքեր ոչ միայն իրենք հոդված են գրում, նաև թարգամանություններ են կատարոմ անգլերեն ու ռուսերեն բաժիններից: Վերջերս արդեն երեխաների ծնողներն ու ուսուցիչներն են հետաքրքրվում խմբագրման հմտություններով, ինչը շատ ուրախալի է»,- նկատեց Նունե Նադիրյանը:

Մենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքը«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կան