Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ» Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան


Սենսացիոն բացահայտում. Քրիստոսին սպանած իրական «Լոնգինի նիզակը» գտնվում է Հայաստանում (լուսանկար)

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Քրիստոնեական աշխարհի ամենահայտնի ու արժեքավոր մասունքը Գայոս Կասսիոսի նիզակն է, որի հարվածով սպանվեց խաչված Հիսուս Քրիստոսը և որը պատմության մեջ հայտնի է, որպես «Ճակատագրի նիզակ»։ Աշխարհում այս մասունքից միանգամից մի քանի հատ կա, որոնցից առավել հայտնին պահպանվում էր Վիենայի թանգարանում ու եղել էր բազմաթիվ նվաճողների ձեռքերում, սակայն վերջերս բրիտանացի գիտնականների անցկացված անցկացված գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ Լոնգինի իրական նիզակը պահպանվում է Հայաստանում՝ Մայր Աթոռում, իսկ բոլոր մնացածները կեղծիքներ են։

Այո, հենց այս գեղարդով են Քրիստոսին մահացու հարված հասցրել շուրջ 2000 տարի առաջ։ Ավետարանում գրված է, որ զինվորներից մեկը նիզակը մխրճեց խաչված Քրիստոսի կողերի մեջ ու այդ զինվորը հարյուրապետ Գայոս Կասսիոսներ, ով հարվածելուց հետո ասաց. «Իսկապես, այս մարդն արդար էր»։ Ըստ ավանդապատման, հռոմեացի լեգիոները հավատաց Քրիստոսին ու կնքվեց՝ ստանալով Լոնգին անունը։ Քրիստոնեության քարոզի համար, նա դասվել է սրբերի շարքին, իսկ նրա նիզակը դարձավ քրիստոնեական աշխարհի մեծագույն գանձը և առ այսօր հայտնի է աշխարհին, որպես «Լոնգինի նիզակ», կամ էլ «Ճակատագրի նիզակ»։

Համարվում է, որ ով տիրում է այս զենքին՝ որոշում է աշխարհի ճակատագիրը։

Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում՝ Էջմիածնում, պահպանվում է Լոնգինի նիզակը, որը պահվում է հնադարյան եկեղեցում։ Այժմ պահոցը վերահսկվում է ամենաժամանակակից ազդանշանային համակարգի կողմից, իսկ առաջին հայացքից անշուք մետաղի կտորը հսկում են հոգևորականները և դա անում են այնպիսի աչալրջությամբ, ասես միջուկային զենքի մարտագլխիկ պահպանող զինվորականներ լինեն։

Քրիստոնյաները հավատում են, որ «Ճակատագրի նիզակը» անասելի հզորության տանող բանալի է ու այն ղեկավարը, ում ձեռքը կնկնի այս զենքը, որի վրա լերդացել է Քրիստոսի արյունը, կարող է դառբալ աշխարհի տիրակալ։ Անցած երկու հազարամյակներում բազմաթիվ արքաներ ու կայսերներ են փորձել ձեռք գցել այս մասունքին։

Համաձայն պատմագրության, նրանցից շատերը վստահ էին, որ իրոք ձեռք են բերել այս սուրբ մասունքը ու նրանք պատմության մեջ են մտել, որպես մեծ նվաճողներ։ Սակայն նրանցից և ոչ մեկին չի հաջողվել նվաճել ողջ աշխարհը։ Համարվում է, որ «Ճակատագրի նիզակը» եղել է հոների արքա Աթթիլայի ձեռքում և նա նվաճեց գրեթե ողջ եվրոպան ու գրավեց Հռոմը, հետո դրան տիրացել է Արևելյան Հռոմեական կայսրության Հուստինիանոս 1-ին կայսրը և գրեթե վերականգնեց Հին Հռոմի սահմանները, իսկ դարեր անց, այն անցել է ֆրանկերի Կառլոս Մեծ արքային, ով նվաճեց գրեթե ողջ Արևմտյան Եվրոպան։ Ավելի ուշ, Լոնգինի նիզակով են պարծեցել Հենրիխ 4-րդը, Ֆրիդրիխ Բարոբարոսսան, Կառլոս 4-րդը և այլ մեծ նվաճողներ։

«Ճակատագրի նիզակին» փորձել է տիրանալ նաև Ադոլֆ Հիտլերը։ Պատմական աղբյուրները պնդում են, որ դեռ պատանեկությունից օկուլտիզմով ու միստիֆիկացիաներով տարված Հիտլերը ժամերով ուսումնասիրում էր Վենայի թանգարանի այն տաղավարը, որտեղ ցուցադրվում էր Լոնգինի նիզակը։ Հետագայում, երբ Նացիստական Գերմանիան կլանեց Ավստրիան, Հիտլերը այս մասունքը հռչակեց «կայսերական գանձ»։

11139363_972355846142587_2231805736376789153_n1-420x280

Նա հավատում էր, որ տիրանալով «Ճակատագրի նիզակին» կարող է նվաճել ողջ աշխարհը։ Երբ Հիտլերը սկսեց Երկրորդ աշխարհամարտը, նա կուրորեն հավատում էր սուրբ մասունքի անկասելի ուժին և անգամ 1945 թվականին, երբ Գերմանիան գրեթե ջախջախված էր, ֆյուրերը փորձում էր թաքցնել այս գանձը։ Առկա են փաստաթղթային փաստեր, որոնք վկայում են, որ Հիտլերի հրամանով, այն սուզանավով պետք է ուղարկվեր Անտարկտիդա, բայց նրա կամքը ի կատար ածել չհասցրեցին և պատերազմի վերջին օրերին, Վիեննայի թանգարանից առգրավված «Լոնգինի նիզակը» թաքցրեցին Նյուրնբերգի ջրհորներից մեկում։

«Ճակատագրի նիզակը» գտան ամերիկացիները ու 1946 թվականին վերադարձրեցին այն Ավստրիային, սակայն խոսակցություններ կային, որ նրանք միայն պատճենն էին տվել Ավստրիացիներին, իսկ բնօրինակը պահպանել էին իրենց մոտ։ Այս խոսակցությունները չէին մարում մինչև 2003 թվական, երբ արվեց Վիեննայի թանգարանում պահպանվող նմուշի մանրակրկիտ հետազոտություն։

Պարզվեց, որ Վիեննայում պահպանվող նիզակը, որը անցել էր բազմաթիվ արքաների ու կայսերների ձեռքերով, իսկապես շատ հին է, բայց այն ընդամենը «Լոնգինի նիզակի» հնադարյան պատճեն է ու բաղկացած է մի քանի մասերից, որոնք տարբեր ժամանակներում են հավելվել։ Այդ մասերից հնագույնը՝ միջուկն է, որն իրենից ներկայացնում է հռոմեական տեգի սայր, սակայն նույնիսկ այն չէր կարող լինել Լոնգինինը, քանզի պատրաստվել է վերջինիս մահանալուց տասնամյակներ հետո։ Գուցե հենց այս պատճառով է, որ Վիեննայի նմուշը ոչ մի արքայի չկարողացավ դարձնել աշխարհի տիրակալ։

Ի դեպ, գոյություն ունի նյութեղեն ապացույց, որ Քրիստոսին իսկապես սպանել են նիզակի հարվածով։ Դա հռչակավոր Թուրինյան ծածկոցն է, որը հենց այն կտավն է, որի մեջ փաթաթել էին խաչից իջեցված Քրիստոսի մարմինը։ Կտավի դեղնա-սպիտակավուն ֆոնին, բոսորագույն կետերով դրոշմվել են Քրիստոսի դեմքը ու մարմնի տարբեր հատվածներում առկա վերքերը։

Ծածկոցն ուսումնասիրած քրեագետները պարզել են, որ դրանում փաթաթված մարդուն հարվածել են 4.5 սանտիմետր լայնություն ունեցող շեղբով նիզակով ու հարվածը եկել է կողերի արանքին։ Դատաբժիշկների եզրակացության համաձայն, նիզակը ծակել-անցել է թոքն ու վնասել է սիրտը։ Վերքից եկած արյունը А+ խմբի է ու այն ծորացել է, երբ սպանվածը գտնվել է ուղղահայաց դիրքում։

Ըստ Էրմիտաժի ավագ գիտաշախտող Բորիս Սապունովի, նման վերք կարող էր պատճառել հռոմեական բանակի հաստիքային նիազկը՝ 1.5 մետր երկարությամբ փայտի վրա ամրացված երկաթյա սայրով։ Այլ փորձագետների կարծիքով, հարվածը հասցվել է հռոմեական լեգիոնականների սպառազինությունում գտնվող ծանր ու երկար նիզակով, որը «խաստա» էր կոչվում, կամ էլ հեծելազորի մարտիկներին տրվող «պիլում» տեսակի նիզակով։

Ամեն դեպքում, Էջմիածնում պահվող նիզակի հետազոտությունները ցույց են տվել, որ այն պատրաստվել է Քրիստոսի կյանքի օրոք ու դրա սայրի չափսերը համապատասխանում են այն վերքի չափսերին, որը ֆիքսել են Թուրինյան ծածկոցը հետազոտած դատաբժշկական փորձագետները։

Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը