Հայաստան-Պորտուգալիա հանդիպման միջադեպը ծանր հետեւանքներ կունենա հայկական ամբողջ ֆուտբոլային ընտանիքի համար. Aravot.am
ՀասարակությունAravot.am-ը գրում է.
Եվրո 2016-ի ընտրական մրցաշարում Հայաստան-Պորտուգալիա հանդիպման առաջին խաղակեսի ավարտին անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի խաղադաշտ ներխուժելը ծանր հետեւանք է ունենալու Հայաստանի ամբողջ ֆուտբոլային ընտանիքի համար:
Ըստ շրջանառվող կուրերի, ՈՒԵՖԱ-ն խիստ տույժեր է կիրառելու ՀՖՖ-ի նկատմամբ: Միջադեպի եւ դրա հնարավոր հետեւանքների մասին Aravot.am-ը մեկնաբանություն ստացավ ՀՖՖ առաջին փոխնախագահ/գործադիր տնօրեն Արմեն Մինասյանից: «Միջադեպի հետ կապված զեկույցն արդեն ՈՒԵՖԱ-ում է եւ հարցը դրված է կարգապահական կոմիտեի նիստին: Այդ երիտասարդի կատարածը ակնհայտ երեւույթ է, որը կատարվել է բոլորի աչքի առջեւ եւ հանդիպման տեսուչը ապացույցները ձեռք է բերել տեսանկարահանման միջոցով եւ ՈՒԵՖԱ ներկայացրել համապատասխան զեկույցների հետ միասին: Լուրջ տուգանքներ կլինեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: