Աստղակերպի նշանները և մարմնի էրոգեն հատվածները
LifestyleԽոյ
Խոյի մարմնի թույլ հատվածներն են գլուխն ու դեմքը: Նա արագ է արձագանքում, երբ դիպչում են նրա մազերին կամ դեմքի որևէ հատվածին: Խոյի ականջների բլթակներն առավել զգայուն հատվածներից են համարվում. համբույրը, թեթև կծոտելը կամ փչելը հաճելի կլինեն նրան: Խոյ կինը հավանում է երբ իրեն համբուրում է չսափրված տղամարդը, դեմքի փափուկ մազերը ասես կրկնապատկում են համբույրի հաճույքը:
Ցուլ
Ցուլերի մարմնի զգայուն հատվածը պարանոցն է: Սկսեք մատներով թեթև դիպչել դեմքին և մատները սահեցնել պարանոցով: Շարունակեք համբուրել նրա կոկորդը և ցուլը կբոցավառվի: Կարելի է ուղղել նրա փողկապն ու մատներով կամ եղունգներով շոյել նրա պարանոցը, անմիջապես կտեսնեք նրա փոխադարձ ջերմ պատասխանը:
Ցուլերը չեն սիրում գործողությունների արագ զարգացումը, այդ պատճառով թողեք, որ գործողություններն ընթանան բնականոն հունով:
Երկվորյակ
Հատկապես զգայուն են մատները: Կին-երկվորյակն արագ է արձագանքում, երբ համբուրում են նրա ձեռքերը: Իսկ տղամարդ երկվորյակը սիրում է, երբ նրա մատներն են հատիկ-հատիկ համբուրում, անգամ ` լիզում:
Երկվորյակին կարող են խելքահան անել համբույրներն ու քնքշանքները ձեռքի ափում, իսկ առավել սադրիչ կլինեն լեզվով քնքշանքները մատներից մինչև ուսեր:
Խեցգետին
Այս համաստեղության և՛ տղամարդիկ, և՛ կանայք սիրում են համբուրվել. ֆրանսիական համբույրն. իսկը խեցգետինների համար է: Հայտնի է, որ անգամ համբույրից նրանք կարող են օրգազմի հասնել:
Սակայն ամենազգայուն հատվածը կուրծքն է: Երկու սեռերն էլ նույն կերպ են արձագանքում պտուկի հատվածի քնքշանքներին: Բութ մատով և ցուցամատով արված քնքշանքները առավել կբորբոքեն խեցգետինների ցանկությունը:
Առյուծ
Առյուծի հետ համատեղ լոգանքը կատարելություն կլինի: Հատկապես, երբ լոգանքի ընթացքում քնքշանքները համեմվեն մեջքի վրա «ճանկռոցներով»:
Իսկ կին առյուծի հետ նախաձեռնեք խաղ, դրա համար ձեզ կօգնի մետաքսե շալը, որով կարելի է շոյել նրա կիսամերկ մարմինը:
Կույս
Կույս համաստեղության կանայք և տղամարդիկ սիրում են, երբ շոյելուց բացի եղունգներով են դիպչում պարանոցից մինչ փորի հատվածը: Իսկ լեզվով շոյանքները նրանց ուղղակի խելքահան կանեն: Այս նշանի կանայք սիրում են ցնցուղի տակ կանգնել, մանավանդ, երբ ջուրը սահում է փորից ներքև, իսկ նրանց հետ ցնցուղ ընդունելն իսկական տոն կլինի:
Կշեռք
Կշեռքների Էրոգեն գոտին է համարվում հետույքային հատվածը: Փորձեք աննկատ դիպչել հետույքին և կտեսնեք նրա ցանկալի արձագանքը: Սա այն նշանն է, որը սիրում է, երբ հետույքին պարբերաբար հարվածում են` անգամ ճիպոտով: Կանանց դուր է գալիս սիրով զբաղվել այնպիսի դիրքերով, որ իրենց մարմնի հետևի հատվածն առավել գայթակղիչ երևա:
Շարունակությունը՝ այստեղ