Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»


Հայաստանում անպտղությամբ տառապող 260-300 զույգ անվճար ախտորոշման ու բուժման կուրս կանցնի

 Անպտղությամբ տառապող 260-300 անապահով զույգ ընթացիկ տարում հնարավորություն կունենա անվճար ախտորոշման և բուժման կուրս անցնելու: Դա հնարավոր կլինի ՀՀ կառավարության կողմից «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» նախագծի ընդունմամբ: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ առողջա պահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ծրագրի համար նախատեսված է 78 միլիոն դրամ: «Կառավարության որոշման մեջ հստակ սահմանված է ծրագրի իրականացման և շահառուների ընտրության կարգը: Այստեղ խոսքը երկու փաթեթների մասին է`առաջինը՝ 30-ից բարձր անապահովության ցուցանիշ ունեցող բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայություններ են, որոնք ներառում են հետազոտություն` ախտորոշում, թե ինչից է առաջացել անպտղությունը, և բուժման մեթոդների կիրառում` լաբորասկոպիկ մեթոդներ, դեղորայքային բուժում, և որպես օժանդակ ծառահություն` կիրականացվի սերմնավորումը առավելագույնը 6 անգամ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սերգեյ Խաչատրյանը:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ 30-ից բարձր անապահովության միավոր ունեցող անպտուղ զույգերի թիվը Հայաստանում կազմում է 20 հազար 798, օժանդակ տեխնոլոգիաներով բուժման կարիք ունեցողների թիվը՝ մոտ 9 հազար 400 զույգ, որից 40 տոկոսը կարիք ունեն արտամարմնային բեղմնավորման: Բայց քանի որ կառավարության այս որոշումը նախատեսված չէ արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող զույգերի համար, ստացվում է, որ ծրագրի շահառուների թիվը ներկայում կազմում է 5 հազար 616: «Անպտղությամբ տառապող զույգերի ախտորոշման, բուժման ու սերմնավորման ծառայությունների փաթեթը կազմո ւմ է 300-350 հազար դրամ: Դա նշանակում է, որ 78 միլիոնի սահմաններում մենք կարող ենք մոտ 260-300 շահառու ունենալ: Դա էլ մեր նախնական տվայլներով 150 ծնունդ կապահովի»,-տեղեկացրեց Սերգեյ Խաչատրյանը՝ հավելելով, որ այս ծրագրով փորձում են նպաստել ծնելիության աճին:

Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի երկրորդ փաթեթը նախատեսված է 10-30 անապահովության ցուցանիշ ունեցող ընտանիքների համար, որով նրանց նույն ծառայությունները կմատուցվեն արտոնյալ պայմաններով: Այսինքն՝ կլինի համաֆինանսավորում՝ ամենայն հավանականությամբ՝ 30 տոկոսը շահառուների կողմից:

Սերգեյ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ծրագրին կարող են դիմել 20-40 տարեկան զույգերը, որոնցից առնվազն մեկը ՀՀ քաղաքացի է, և ընտանիքը կազմավորված է ՀՀ օրենքներին համապատասխան: Զույգերը կարող են դիմում-հայտերը ներկայացնել հուլիսի 1-ից Առողջապահության նախարարի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովին:

Ծրագրի իրականացմամբ կզբաղվեն այդ ծառայությունների մատուցման փորձն ունեցող 3 խոշոր ծննդատներ և 2 լիցենզավորված մասնավոր բուժհաստատություններ:
Փոխնախարարը հավաստիացրեց, որ ծրագրի իրագործման ողջ ընթացքում զույգերն ազատված կլինեն լրացուցիչ ծախսերից: «Այդ ընթացքում խիստ վերահսկողություն ենք սահմանելու ու հավելյալ վճարումների կարիք չի առաջանա»,-ասաց Սերգեյ Խաչատրյանը:

Անպտղության տարածվածության ցուցանիշը 2000-ին կատարված հետազոտությունների արդյունքներով հասնում էր 31, 9 տոկոսի, որից առաջնային անպտղության տարածվածությունը 3,4 տոկոս էր, երկրորդային անպտղությունը՝ 28,5 տոկոս: 2014թ-ին կատարված հետազոտությունների արդյունքում՝ այդ ցուցանիշը կազմում է 14.9 տոկոս, որից 4,3 տոկոսը՝ առաջնային անպտղություն, 10.6 տոկոս՝ երկրորդային: 

 

Մենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքը«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կան