Սա ամենատարօրինակ ավարտական երեկոն էր, որ երբևէ կարելի էր պատկերացնել (լուսանկար)
LifestyleԷշթոն Ռասսելը որոշեց իր ավարտական երեկույթի օրը հյուրերի առաջ դուրս գալ ոչ թե լիմուզինից, ոչ թե ուղղաթիռից, այլ շտապ օգնության մեքենայից։ Նա ժամանեց, և նրան դուրս հանեցին պատգարակի վրա։
Ոչ, սա «Իրականացրու Երազանքդ» ծրագիրը չէր, որտեղ կատարում են տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց երազանքները, նա պարզապես կարծում էր որ սա ամենալավ միջոցն էր հյուրերի վրա տպավորություն գործելու։ Նա դուրս է գալիս շտապօգնության մեքենայից, նրան մոտենում է իր ասպետը, և համբույրով արթնացնում քնից։
Իհարկե այս լուսանկարը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում, շատերը քննադատեցին նրան շտապ օգնության մեքենան ոչ նպատակային օգտագործման համար։
«Իմ բոլոր նկարներ ու պատկերազարդումները մեծամասամբ ոգեշնչված են հեքիաթներից։ Քնած գեղեցկուհու ժամանակակից մեկնաբանությունը գրավեց իմ ուշադրությունը, ինչն էլ որոշեցի օգտագործել իմ մուտքի համար։ Այս թեման ընտրելիս հույս ունեյի ինչ-որ անկեղծ բան ստանալ և լավագույն տպավորությունը թողնել իմ մուտքով, այլ ոչ թե բացասական մեկանբանությունների տեղիք տալ մարդկանց»:
Համաձայնեք, որ քնած գեղեցկուհին լավագույն ոգեշնչման աղբյուրը չէր։
Լավ տպավորություն գործելու հազար ու մի ձև կա։ Կարող էր պատառոտած կեղտոտ հագուստ հագնել, ինչ որ մեկին խնդրել, որ ապակե կոշիկ հագնցեր, և վերջում պատռեին ճղճղված շորերը, ու նա հայտնվեր գեղեցիկ հագուստով, որը հագել էր տակից։
Կամ 7 թզուկների ուղեկցությամբ ներկայանալ ավարտական երեկույթին։
Հնարավոր տարբերակները շատ են, և հաստատ ավելի լավն են նրանից, ինչ նա էր ընտրել։