Հալեպում հրթիռակոծման հետեւանքով երկու հայ է զոհվել
ՀասարակությունՀալեպի Քասր ալ Պալատի քաղաքապետարանի շենքի հրթիռակոծման հետեւանքով հունիսի 20-ին երկու հայ է զոհվել:
Զոհվածները Հայաստանի Հայ Ավետարանական «Կյանքի խոսք» եկեղեցու միսիոներ Էդուարդ Պետրոսյանն է եւ հալեպահայ Կարո Մրտչյանը:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: