Խայտառակություն. ԱԺ պատգամավորը հայհոյում է ճանապարհային ոստիկանին
ՀասարակությունԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանի խայտառակ պահվածքի մասին վկայող տեսանյութը հայտնվել է համացանցում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, պատգամավորը հայհոյել է ճանապարհային ոստիկանին, երբ վերջինս համարձակվել է կանգնեցնել նրա ավտոմեքենան:
«Էս եքա տռասի վրա էլ ավտո չկար հա կանգնցնելու, դեպուտատին պետքա կանգնցնես` ակտ գրես: Բեսամբ տղա ես էլի դու դառել ըտենց, արա» և էլի վիրավորական արտահայտություններ է հնչեցրել պատգամավորը:
Նա ընդամենը կիսով չափ է ներկայանում, ինքը դեպուտատ Հրանտն է և իր խոսքերը ավարտում է` հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով:
Պատգամավորի խայտառակ պահվածքի տեսանյութը՝ այստեղ: