Մահացել է դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Լևիկ Հարությունյանը
ՀասարակությունՄահացել է դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի հանրապետության վաստակավոր մարզիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևիկ Հարությունյանը:
Նրա մարզիկները բազմաթիվ անգամ հանրապետությունը ներկայացրել են Աշխարհի առաջնություններում և Օլիմպիական խաղերում:
Լևիկ Հարությունյանը դահուկային սպորտի ֆեդերացիայի հիմնադիրներից էր, ֆեդերացիայի անփոփոխ փոխնախագահ:
1970-ական թվականներին բազում անգամ ճանաչվել է հանրապետության չեմպիոն:
1978թ. դարձել է ԽՍՀՄ չեմպիոն` թիմային հաշվարկում:
1986թ.Լևիկ Հարությունյանը հիմնադրել է Ծաղկաձորի լեռնադահուկային սպորտի հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցը, մինչև օրս հանդիսացել մարզադպրոցի տնօրեն:
1990թ. սկզբին Լևիկ Հարությունյանն Ապարանում առաջինը ստեղծել է Լեռնադահուկային խմբեր` այնտեղ ևս խթանելով սպորտաձևի տարածումը: