Ջրանցքում հայտնված մեքենայի վարորդը մահացել է
Օրվա իրադարձություններԱրարատի մարզային փրկարարական վարչությունում հունիսի 21-ին ժամը 21:05-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հայտնվել ջրանցքում: Տուժածներին օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայրում պարզ է դարձել, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում ջրանցքում է հայտնվել «ՎԱԶ-2109» մակնիշի 25 LO 382 պետհամարանիշի ավտոմեքենան: Մինչ փրկարարների ժամանումը ավտոմեքենայի ուղեւորը` 1982 թվականին ծնված Ա. Ս.-ն, ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Արտաշատ» ԲԿ, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն եւ դուրս գրվել: Ավտոմեքենայի վարորդը՝ 1986 թվականին ծ նված Վ.Հ.-ն, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Արտաշատ» ԲԿ, որտեղ եւ մահացել է:
Լիլիթ Մաճկալյան